Կարևոր իրադարձություններ

ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Սերգեյ Լավրով

03 Սեպտեմբեր, 2021 12:41
ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Սերգեյ Լավրով

Խոսելով անցած տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելու հարցում: Այս մասին կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած իր ելույթում հայտարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Դրանք (պայմանավորվածությունները, խմբ.) հիմա հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններն այդ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ»,- հավելել է Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին