ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արցախի անկախության օրը և կից տեսանյութ տեղադրել.
«Այսօր մենք հավաքվել ենք նշելու Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի քաջ ժողովուրդը հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախությունը: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմը փորձության ենթարկեց Արցախի ժողովրդին աներևակայելի ձևով:
Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին, քանի որ մենք Արցախի համար պահանջում ենք անվտանգություն և ինքնորոշում»: