Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ պատվիրակությանը

03 Սեպտեմբեր, 2021 11:20
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ պատվիրակությանը

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների  պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:

 

Լրահոս

Դիտել ավելին