Կարևոր իրադարձություններ

Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում (ձայնագրություն). Fip.am

02 Սեպտեմբեր, 2021 23:29
Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում (ձայնագրություն). Fip.am

Fip.am կայքից տեղեկանում ենք, որ Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը մոտ օրերս դիմել է «Փաստերի ստուգման հարթակ»՝ հայտնելով, որ նույն դպրոցի տնօրենը՝ Մարինա Մալախյանը, աշխատանքի ընդունելու համար իրենից կաշառք է վերցրել,այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը:

Ուսուցչուհին ներկայացրել է ձայնագրություններ, որոնցով հաստատել է իր ասածի ճշմարիտ լինելու փաստը:

Ուսուցչուհին նշում է, որ 2019 թվականին տնօրենն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել ու ստացել է 1500 դոլարի չափով կաշառք:

2021 թ. ապրիլի 6-ին կատարած ձայնագրությունում ուսուցչուհին խոսում է տնօրենի հետ՝ բողոքելով, որ չնայած նրա վերցրած կաշառքին,  իրեն տնօրենն այժմ չի ներառում երկարօրյա դասընթացների մեջ և թողնում է շատ ցածր աշխատավարձ:

 

 

 Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին