Կարևոր իրադարձություններ

Ռուսական ռազմական գերատեսչության ինքնաթիռները հետևում են ԼՂ-ում տիրող իրավիճակին

02 Սեպտեմբեր, 2021 22:58
Ռուսական ռազմական գերատեսչության  ինքնաթիռները հետևում են ԼՂ-ում տիրող իրավիճակին

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակներում երիտասարդներին ասել է. 

«Օրվա ցանկացած ժամի, մոտ 16-20 գնացք ունենք, որոնք կամ մեր բեռներով, կամ մարդկանցով մեկնում են երկրի տարբեր մասեր: Ընդհանուր առմամբ, այստեղ այն ամենն է, ինչ վերաբերում է բանակի կյանքին»:

Շոյգուի խոսքով, Ռուսական ռազմական գերատեսչության մի քանի տասնյակ ինքնաթիռներ ամեն ժամ օդում են գտնվում , որոնց տեղաշարժերը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում եւ աշխարհի այլ շրջաններում վերահսկվում է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի  կողմից: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին