Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը կտևի սեպտեմբերի 2-ից 12-ը

02 Սեպտեմբեր, 2021 22:38
Գյումրիում ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը կտևի սեպտեմբերի 2-ից 12-ը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Գյումրիում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը:Այս մասին տեղեկանում ենք armenpress.am կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, առաջին օրը դեռևս ոչ մի կուսակցություն և դաշինք ԸԸՀ չի ներկայացրել իրենց թեկնածուների ցանկը:

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական կարգով են անցկացվելու:

Սեպտեմբերի 2-ից մինչև 12-ի ժամը 18:00-ն առաջադրումների համար է հատկացված, իսկ այնուհետև սկսվելու է գրանցման փուլը:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է  թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը : Գյումրիում կգործի  82 ընտրատեղամաս:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին