Կարևոր իրադարձություններ

Համագործակցության ընթացիկ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն, այլև կամրապնդվեն. Դանիել Մ. Սինգլթոնը՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին

02 Սեպտեմբեր, 2021 19:55
Համագործակցության ընթացիկ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն, այլև կամրապնդվեն. Դանիել Մ. Սինգլթոնը՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ:

ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը ևս ներկա էին հանդիպմանը:

Նախարար Փիլոյանը հույս հայտնեց, որ նոր համագործակցության մեկնարկ կտրվի՝ շնորհավորելով անիել Մ. Սինգլթոնին և Գրեգորի Փայփսին նոր նշանակման առթիվ:

Նախարարը շնորհակալությամբ ընգծեց նաև ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում մի շարք փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականցման ծրագրերի, մասնավորապես՝ այդ ծրագրի շրջանակներում իրականացվող ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի 2 նոր հրշեջ-փրկարարական շենքի կառուցման, իսկ Ախուրյանում՝ հիմնանորոգման աշխատանքների մասին:

ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսն իր հերթին վստահեցրեց, որ համագործակցական ծրագրերը կամրապնդվեն:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին