Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

02 Սեպտեմբեր, 2021 19:40
Սեպտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացնում են սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը։

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր:

Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22…+23⁰C է, երկրորդում՝ +20⁰C և երրորդում՝ +18…+19⁰C:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20…+21°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20…+21°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +10…+14°C:

Լոռու մարզում՝ +13…+15°C, Տավուշի մարզում՝ +16…+18°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +21…+22°C, լեռնային շրջաններում` +13…+14°C:

Սյունիքի հովտային շրջաններում +19…+21°C, նախալեռնային շրջաններում` +14․․.+15°C:

 

Լրահոս

Դիտել ավելին