Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն պատրաստ է շարունակել նպաստել Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

02 Սեպտեմբեր, 2021 19:30
ՌԴ-ն պատրաստ է շարունակել նպաստել Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև դրական ազդակներ է տեսնում երկու երկրների միջև:

Զախարովան մասնավորապես հայտարարել է.

«Մենք արձանագրել ենք Երևանի ու Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակում: Նկատի ունենք՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել ենք և հաշվի ենք առել: Մենք պատրաստ ենք այժմ էլ շարունակել ցանկացած ձևով նպաստել երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին