Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Վանաձոր և Գորիս քաղաքներում։ Այս մասին տեղեկանում ենք նրանց տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ Ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։
Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ»: