Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը․ Դավիթ Բաբայան

02 Սեպտեմբեր, 2021 17:40
Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը․ Դավիթ Բաբայան

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի միջոցառումների շրջանակում, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին