Կարևոր իրադարձություններ

Տավուշ գյուղում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

02 Սեպտեմբեր, 2021 17:23
Տավուշ գյուղում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղում այրվում է անասնագոմ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 60 քմ ) և մոտ 4 հա խոտածածկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին