Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հաշմանդամության սահմանման ժամկետները

02 Սեպտեմբեր, 2021 16:57
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հաշմանդամության սահմանման ժամկետները
Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Առաջին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամությունը՝ մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրվում է երկու տարի ժամկետով, հինգ տարի ժամկետով կամ մինչև անձի 18 տարին լրանալը:

 

Լրահոս

Դիտել ավելին