Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կլինի արցախցու կողքին․ Նարեկ Մկրտչյան

02 Սեպտեմբեր, 2021 15:57
Հեղինակ՝ Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կլինի արցախցու կողքին․ Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։

Երախտագիտությունս՝ բոլոր այն հերոսներին, ովքեր ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ մեկ տարի առաջ ու ամեն վայրկյան պատրաստ են անձնվիրաբար պայքարի դուրս գալ՝ հանուն Արցախի ազատության ու կայունության։

Խոնարհումս բոլոր նրանց, ովքեր ընկան այդ սուրբ պայքարում և իրենց կյանքով երաշխավորը դարձան Արցախի Հանրապետության ազատության։

Օրեր առաջ Արցախ կատարած այցիս շրջանակում ևս մեկ անգամ համոզվեցի, որ արցախցու կամքն ու ոգին անկոտրում են՝ ապագայի հույսով ու ծրագրերով լցված։ Դրանք իրագործելու ճանապարհին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հավատարիմ որդեգրած առաջնահերթություններին, կլինի արցախցու կողքին, կշարունակի անել ամենն՝ արցախահայությանն աջակցելու և սոցիալական կայուն միջավայր պահպանելու ուղղությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին