Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները

02 Սեպտեմբեր, 2021 15:42
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները: 

«Պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ և ժամանակավոր:

Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ: 

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների  սրացումը»,- ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին