Կարևոր իրադարձություններ

Անընդունելի է միջամտությունը վայրի բնության մեջ ապրող կենդանիների կենսակերպին. ԲԸՏՄ

02 Սեպտեմբեր, 2021 14:42
Անընդունելի է միջամտությունը վայրի բնության մեջ ապրող կենդանիների կենսակերպին. ԲԸՏՄ
Օգոստոսի 31-ին «Բնապահպանի տուն» ոչ պետական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր վայրի, գիշատիչ թռչնի ձագերի հետ լուսանկարվելու մասին:
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ օգտատիրոջ կողմից լուսանկարը կատարվել է 6 տարի առաջ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում:
 
Պատկերված թռչունները «տափաստանային ճուռակ» տեսակի ձագեր են, որոնք այդ պահին դուրս ընկած են եղել բնից: Օգտատերը լուսանկարվել է ձագերի հետ և վերադարձրել բույն։
 
Տեսչական մարմինն անընդունելի է համարում վայրի բնության մեջ ապրող կենդանիների կենսակերպի միջամտությունը և նման դեպքերի նկատմամբ լինելու է խիստ հետևողական։

 

 

Լրահոս

Դիտել ավելին