Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    560,5
    574,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ քաղաքացիների՝ 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը. ՀՀ ԱՆ

02 Սեպտեմբեր, 2021 14:28
ՀՀ քաղաքացիների՝ 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը. ՀՀ ԱՆ

Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հետազոտությանը մասնակցած 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների՝

61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը

շուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար,

9%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարելու,

13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։

Զեկույցի ամբողջական տարբերակը կարդացեք հետևյալ հղումով`

https://chsr.aua.am/.../2020/12/UHC_Report_November-2020.pdf »:

Լրահոս

Դիտել ավելին