Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը․ ավելացվեց նաև չափաքանակը

02 Սեպտեմբեր, 2021 12:55
Սևանա լճում սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը․ ավելացվեց նաև չափաքանակը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով որսի չափաքանակն ավելացվեց ևս 50 տոննայով, և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Սուրեն պապիկյանն իր խոսքում ասաց, որ նախկինում Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ: Արդյունագործական որսն իրականացվել է 2021 թվականի մայիսի 14-ից: Կնքվել է 303 պայմանագիր շուրջ 221 տոննա սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:

Քննարկման են ենթարկվել նաև  ձկնորսների դժգոհությունները՝ կապված որսի ժամկետը մինչև սեպտեմբերի 1-ը սահմանելու հետ։  Առաջարկվել է մարզում առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները: Ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակն ավելացնել ևս 50 տոննայով:

 
 

Լրահոս

Դիտել ավելին