Կարևոր իրադարձություններ

Սուպերմարկետում աշխատակցի և 2 քաղաքացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

02 Սեպտեմբեր, 2021 12:05
Սուպերմարկետում աշխատակցի և 2 քաղաքացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղաների, որոնց վրա կային արնանման հետքեր, տեղափոխլ են հիվանդանոց։  Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, խառնաշփոթ վիճակ. գետնին թափված են եղել խանութի ապրանքները։ 

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին