Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնում տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հանդիպումը

02 Սեպտեմբեր, 2021 10:51
Վաշինգտոնում տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հանդիպումը

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, այս մասին հայտնում է BBC-ն:

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Զելենսկուն հավաստիացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև շարունակելու է աջակցությունը՝ երկրի անվտանգության ապահովման գործում:

«ԱՄՆ-ն՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Բայդենը:

Երկու երկրների առաջնորդների բանակցությունները երկու ժամից ավել են տևել: Հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի եղել, սակայն համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հարաբերություններն այժմ ավելի ամուր են, քան երբևէ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին