Կարևոր իրադարձություններ

Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա 30 վիրավոր

02 Սեպտեմբեր, 2021 10:41
Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա 30 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 30-ից ավելի քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին