Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

02 Սեպտեմբեր, 2021 09:51
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը:

Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում:

Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են:

Դրանք չեն կարող լուծվել առանց տնտեսապես և քաղաքականապես ուժեղ, զարգացած, մրցունակ Հայաստանի գոյության, առանց Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնովին վերափոխման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման, առանց մեր միջազգային գործընկերների հետ լիարժեք համագործակցության:

Մեր պատմության մեջ, Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել: Այդպես է նաև այսօր, երբ մեր ժողովրդի համար սկսվել է նոր մարտահրավերներով լի ժամանակահատված:

Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք»:  

Լրահոս

Դիտել ավելին