Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում․ կա զոհ

02 Սեպտեմբեր, 2021 09:07
Ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում․ կա զոհ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes C» և «Mersedes Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1994 թ․) մակնիշի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է․ Ա․-ի դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Դիտել ավելին