Կարևոր իրադարձություններ

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով․ Արցախի ՄԻՊ

02 Սեպտեմբեր, 2021 00:30
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով։
Հուսահատության ուղին մեր առջև ծառացած դաժան երկընտրանքի ամենահեշտ ճանապարհն է, որը մենք ընտրելու իրավունք չունենք։

Մեր որոշումներից է կախված հարյուրամյակների պայքարի հետագա ընթացքը՝ կգնանք բաղձալի հանգրվանի ամենաթույլ նշույլի հետևից, թե՞ կկորչենք կորստի նոր պատումների էջերում։ Կհավատանք երևբէ լուսավորվելիք մեր ապագային, թե՞ կհավաքենք ցիրուցան եղած մեր հուշերն ու կբավարարվենք դրանցով։

Փա՜ռք նրանց, ովքեր չկանգնեցին երկընտրանքի առաջ, ովքեր իրենց հերոսացման պահին ջախջախեցին ցանկացած երկընտրանք՝ իրենց անմահությամբ դրոշմելով ազգալդյանական անդրդվելի համոզմունքն առ այն, որ Արցախը Հայաստան է և վերջ։

Ուժ և համառություն բոլորիս»:

 

Լրահոս

Դիտել ավելին