Կարևոր իրադարձություններ

Ընտրություններ կնշանակվեն Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում

01 Սեպտեմբեր, 2021 23:24
Ընտրություններ կնշանակվեն Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում

Կառավարության՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստի ընթացքում չզեկուցվող հարցերից է լինելու ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ղեկավարի, ինչպես նաև ավագանու անդամների ընտրություններ կազմակերպելու մասին կառավարության որոշումը:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

 

Լրահոս

Դիտել ավելին