Կարևոր իրադարձություններ

Մեր նպատակն է աջակցել անապահով ընտանիքներին. ԱՍՀ նախարարի տեղակալ

01 Սեպտեմբեր, 2021 21:48
Մեր նպատակն է աջակցել անապահով ընտանիքներին. ԱՍՀ նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ 2020 թ․ դեկտեմբերից «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը գործընկերներ՝ Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում  «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանություն» փաստաթղթի քննարկումը:

Քննարկմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:

Նա նշել է, որ շակված և հանդիպման ընթացքում քննարկվող փաստաթուղթը ներկայացնում է սոցիալական դեպքի վարման այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա Միասնական սոցիալական ծառայության և համայնքային սոցիալական աշխատողների միջոցով անապահով ընտանիքների հետ իրականացնել աշխատանքներ՝ ուղղված վերջիններիս սոցիալական ներառմանը, տնտեսական կայունացմանն ու ինքնաբավության ապահովմանը։

«Սոցիալական աշխատողների, միջազգային փորձագետների, ազգային և տեղական մակարդակներում քաղաքականություն մշակող ու իրականացնող մասնագետների հետ անցկացվող այս հանդիպումը նպատակ ունի քննարկել ծրագրի շարունակականությունն ապահովող միջոցառումները, խթանել և ամրապնդել սոցիալական աշխատանքի ինստիտուտը։ Մեր նպատակն անապահով ընտանիքներին աջակցելն է՝ դժվարին իրավիճակից ինքնուրույն քայլերով դուրս գալու և աղքատությունը հաղթահարելու գործընթացում։ Սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատանքի միջոցով ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված ընտանիքները ձեռք կբերեն նոր հմտություններ և կարողություններ, ինչպես նաև տնտեսական ռեսուրսներ՝ իրենց կյանքն առավել բարեկեցիկ ու արժանապատիվ դարձնելու համար»,- ասել է Աննա Ժամակոչյանը։

Իրականացվող ծրագրի շրջանակներում Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Արմավիրի մարզերի շուրջ 600 ընտանիք կծանոթանա բիզնես կառավարման հմտություններին և կստանա նոր գիտելիքներ,որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել կայուն եկամուտ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին