Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

01 Սեպտեմբեր, 2021 20:15
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. սեպտեմբերի 1-ին՝ժամը 11:10-ի  սահմաններում, հակառակորդի   անհայտ զինծառայողի կողմից    արձակած   կրակոցի  հետևանքով  ձախ  ուսի  հատվածում    հրազենային   վիրավորում  է ստացել  ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը  նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի  սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին