Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում 8-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

01 Սեպտեմբեր, 2021 19:37
Ստեփանակերտում 8-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Սեպտեմբերի 1-ին ժամը 13:15-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 13:00-ին մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 2013 թվականին ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Հ-ն։

Մեկնած հետաքննիչը պարզել է, որ ժամը 12:45-ի սահմաններում Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ Կ.Բ.-ն (ծնված 1995թ.) վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի հարևանությամբ` Թումանյան և Շ.Դանիելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` նրա առողջական վիճակը բավարար է։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին