Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե ով է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նորանշանակ նախարարը

01 Սեպտեմբեր, 2021 19:10
Հայտնի է, թե ով է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նորանշանակ նախարարը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին: 

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել  պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի կատարած աշխատանքը և նրան հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը, որով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է ՝ ըստ նախագահի հրամանագրի:

Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Արմինե Պետրոսյանին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: 

Հանդիպման ընթացքում պետական նախարարը խոսել է սոցիալական ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունների մասին և վերականգնման փուլում գտնվող պետության հաջողությունը պայմանավորել հետևողական ու նվիրված աշխատանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին