Կարևոր իրադարձություններ

Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ԱԱԾ զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքներին աջակցություն կտրվի․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

01 Սեպտեմբեր, 2021 18:57
Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ԱԱԾ զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքներին աջակցություն կտրվի․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հերթական նիստը: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Որոշվեց

1. Շիրակի մարզում բացել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցչություն: Աշխատանքների համակարգումը տեղում վերապահել ՀՀ պահեստազորի փոխգնդապետ Վարդևան (Վարդան) Հակոբյանին:

2. Գործելով կանոնադրության շրջանակներում` ԱԱԾ պահեստազորի սպաներին ապագայում աշխատանքով ապահովելու, նրանց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով սկսել պահնորդական ծառայություն ստեղծելու գործընթաց:

3. ՀՀ-ում գործող դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ ՀՀ և և ԱԽ ազգային անվտանգության ծառայությունների հետ համատեղ իրականացնել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ազգային անվտանգության ծառայության զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքների բազմապրոֆիլ օգնություն ցուցաբերելու գործընթաց:

Ներկայացվեց միության նոր հասցեն` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]

 

Լրահոս

Դիտել ավելին