Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 36-ամյա վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

01 Սեպտեմբեր, 2021 18:08
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 36-ամյա վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Ժամը 09:30-ի սահմաններում  Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած  ВАЗ  21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Աղբյուրի հաղրոդմամբ վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և  վարորդին դուրս  են բերել ավտոմեքենայից, մոտեցրել օպերատիվորեն ժամանած  Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները  տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց  հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:  

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին