Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Հետախուզվող քրեական հեղինակությունը հայտնաբերվել է․ նա մեղադրվում է մարդ առևանգելու, ծեծելու համար

01 Սեպտեմբեր, 2021 17:50
Հետախուզվող քրեական հեղինակությունը հայտնաբերվել է․ նա մեղադրվում է մարդ առևանգելու, ծեծելու համար

Հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ: Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որի անդամների հետ այս տարվա սկզբին կազմակերպել և իրականացրել է մի քաղաքացու առևանգում: Քաղաքացուն, աչքերը կապած, տարել են անհայտ ուղղությամբ, նրա նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, պահանջել ու շորթման եղանակով ստացել են առանձնապես խոշոր չափի գումար:

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին