Կարևոր իրադարձություններ

«Ամեն ինչ սկսվում է կրթությունից». Կարեն Գիլոյանն այցելել է Մ. Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց (լուսանկարներ)

01 Սեպտեմբեր, 2021 17:18
«Ամեն ինչ սկսվում է կրթությունից». Կարեն Գիլոյանն այցելել է Մ. Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց (լուսանկարներ)

Հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը:

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ ընդգծելով կրթության կարևորությունը մեր երկրի զարգացման և առաջընթացի գործում. «Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Միայն կրթված քաղաքացին է կարողանում կերտել հզոր պետություն և աշխատել՝ ի փառս հայրենիքի: Նոր ուսումնական տարին կրթօջախը սկսում է առավել բարեկարգված պայմաններում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ աշխատանքներին՝ այդպիսով նպաստելով նաև մեր երկրի շենացմանը: Թող բոլոր աստվածահաճո գործերն ավարտվեն հաղթանակով: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, բարի երթ և ուսումնական հաջողություններ եմ մաղթում»:

Նշենքոր ամառային արձակուրդի ընթացքում Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում ընթացել են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ՝ բարեկարգվել են մարզադահլիճըֆուտբոլի խաղադաշտըհանդիսությունների դահլիճըտարածքն ասֆալտապատվել էվերանորոգվել է տանիքը։ Բացի դրանից՝ ուսումնական հաստատությունը համալրվել է նոր գույքով և տեխնիկայովՇինարարական աշխատանքներում նշանակալի ներդրում է ունեցել բարերար Արտյոմ Հարությունովըորին Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել:

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանի խոսքով՝ բարեկարգված միջավայրն ավելի է մեծացնում ուսհաստատության՝ որակյալ կրթություն տալու պատասխանատվությունը. «Մեծարենցյան կրթօջախը նոր շունչ է ստացելՄիևնույն ժամանակմեծացել է մեր պատասխանատվությունը որակյալ կրթության ապահովման հարցումՇնորհակալ ենք բոլոր նրանցովքեր իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել բարեկարգման աշխատանքներումԹող նոր ուսումնական տարին անցնի խաղաղ երկնքի ներքոնշանավորվի հաջողություններով և բազում հաղթանակներով»:

Օրվա միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է նաև Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ ողջույնի և շնորհավորանքի խոսք հղելով առաջին կուրսեցիներին:

«Սիրելի՛ ուսանողներկրթվելու համար ժամանակ չխնայեքՄի՛ կորցրեք պահըստեղծեք ամուր հիմք բարեկեցիկ կյանքի համարքանի որ ամեն ինչ կրթության ածանցյալ է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և վստահություն հայտնելոր բուհում ստացած գիտելիքների շնորհիվ ուսանողները կդառնան բարձրակարգ մասնագետներ՝ իրենց ներդրումն ունենալով Հայաստանի զարգացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին