Կարևոր իրադարձություններ

Վանաձորում դատապարտյալի կնոջ մարմնից թմրանյութի փաթեթ են հայտնաբերել

01 Սեպտեմբեր, 2021 16:49
Վանաձորում դատապարտյալի կնոջ մարմնից թմրանյութի փաթեթ են հայտնաբերել

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» բանտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ, բանտի ներսում իրականացրել են հատուկ օպերացիա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձորի բանտ է եկել դատապարտյալներից մեկի կինը, ում հատկացվել է օրինական կարճատև տեսակցություն։ Արդեն բանտում ստացված օպերատիվ տվյալներով կնոջը անձնական խուզարկության են ենթարկել, որի արդյունքում սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված բջջային հեռախոս, իսկ արդեն կանանց սենյակում բանտի կին աշխատակցի կողմից անձնական խուզարկությունը շարունակվում է, որի արդյունքում նրա մարմնում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ։

Բացելով փաթեթը՝ այնտեղ հայտնաբերվում է, ժողովրդական լեզվով ասած, «պլանի» նմանվող կանաչ զանգված, ինչպես նաև բջջային հեռախոսի համար լիցքավորման լար։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին