Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել

01 Սեպտեմբեր, 2021 16:27
ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել

Նոր ուսումնական  տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ 

Տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր ավտոմոբիլային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց, կազմվել 8 վարչական արձանագրություն։ 

 Վերահսկողական աշխատանքից զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուղևորներին ու վարորդներին հատկապես ուղևորահոսքի աճի պայմաններում հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։ 

Covid-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի վերահսկողությունը կլինի շարունակական։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինից։

 

Լրահոս

Դիտել ավելին