Կարևոր իրադարձություններ

Գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին. Ռոմանոս Պետրոսյան

01 Սեպտեմբեր, 2021 15:58
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե՝ արդեն մասամբ անվերադարձ)։

Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ.

Առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող ՓՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ, սահմանված ԷԿՈԹՈՂՔԻ ակնհայտ-առերեւույթ խախտման հետեւանքով։

Երկրորդ նկարում՝ նույն պատվարն է մեր այցելության լուրը տարածքում գործող ՓՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո։

Հ.Գ. Վայրը հատուկ չեմ մատնանշում. այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի եւ տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված՝ համալիր ստուգումներ եւ վարչարարություն։

Հ.Գ.Գ. Բնապահպանական օրենսդրության պահպանման, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման, եւ առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար ենք ծավալում եւ չենք ընկրկելու երբեք։

Ավելի ուշ հաղորդագրություն կտարածենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին