Կարևոր իրադարձություններ

Թբիլիսյան խճուղում բախվել են 2 Mercedes ու Opel. երկու վիրավորներից մեկը երեխա է

01 Սեպտեմբեր, 2021 14:33
Թբիլիսյան խճուղում բախվել են 2 Mercedes ու Opel. երկու վիրավորներից մեկը երեխա է

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22/15 հասցեի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Անաստաս Ա-ի վարած Mercedes մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Երվանդ Ղ-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 44-ամյա Հայկ Ն-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հայկ Ն-ն և նրա ուղևոր՝ 7-ամյա Լիլի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Լիլի Մ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին