Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ հատուկ նիստը

01 Սեպտեմբեր, 2021 14:23
Արցախում մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ հատուկ նիստը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախ՝ Արցախի անկախության հռչակման 30-ամյակին նվիրված համատեղ հատուկ նիստին մասնակցելու և սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։ 
 
Արցախի ԱԺ-ում համատեղ նիստը մեկնարկել է ժամը 11-ին։ ՀՀ պատվիրակության կազմում կան պատգամավորներ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից։ Արցախ են մեկնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Արթուր Վանեցյանը՝ 3 պատգամավորների հետ, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը՝ 7 պատգամավորների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավոր Արմեն Խաչատրյանը և ովքեր ցանկություն են հայտնել։

 

Լրահոս

Դիտել ավելին