Կարևոր իրադարձություններ

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող 27-ամյա երիտասարդին

01 Սեպտեմբեր, 2021 13:35
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող 27-ամյա երիտասարդին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Վահե Ն.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոտիկանության լրատվական ծառայությունից:

Խափանման միջոցը ՝ստորագրություն:

Վահե Ն.-ն տեղափոխվել է Ստեփանավանի բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին