Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին երկրի Անկախության 30-ամյակի առթիվ

01 Սեպտեմբեր, 2021 13:50
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին երկրի Անկախության 30-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության 30-ամյակի առթիվ:

«Անկասկած, մեր երկրների դարավոր բարեկամական հարաբերություններն ամուր և կայուն հիմք են փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար:

Վստահ եմ, որ կհաջողվի համատեղ նոր ծրագրեր իրականացնել և որակապես առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի և Ուզբեկստանի միջպետական գործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին