Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Ջոնաթան Լաքոթը վերջին ուղերձն է հղել որպես դեսպան

01 Սեպտեմբեր, 2021 13:14
Հեղինակ՝ Ջոնաթան Լաքոթ
Ջոնաթան Լաքոթը վերջին ուղերձն է հղել որպես դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հայ աշակերտներին ու ուսուցիչներին՝ նշելով․

«Հաջողություն եմ մաղթում նորից դպրոցի ճանապարհը բռնած բոլոր աշակերտներին և ուսուցիչներին: Երիտասարդությունը մեր երկրների ամենակարևոր ռեսուրսն է, իսկ կրթությունը ՝ ապագայի համար ամենաարդյունավետ ներդրումը:

Կրթությունը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պահում է իր գործունեության կենտրոնում ինչպես մեր ցանցի (Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA), անպես էլ հայկական հաստատությունների, մասնավորապես Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Հրազդանում, Եղեգնաձորում, Իջևանում, Էջմիածնում և Սպիտակում ֆրանսերենի խորացված  ուսուցմամբ ծրագիր առաջարկող 18 դպրոցների և այժմ ավագ դպրոցների հետ համագործակցության միջոցով:

Այն աշակերտները, ովքեր ընտրել են սովորել ֆրանսերեն ու բացահայտել մեր մշակույթը, և ովքեր ուրախ կլինենք աջակցելու, բոլորին ուղղում եմ իմ քաջալերանքները »։

Հիշեցնենք, որ Լաքոթը օգոստոսի 31-ին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։  Նրան կփոխարինի Անն Լույոն։

Լրահոս

Դիտել ավելին