Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Առողջապահության նախարարի խորհրդականը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ

01 Սեպտեմբեր, 2021 13:03
Առողջապահության նախարարի խորհրդականը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ

Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունիցԼ

Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում «UCLA Global Health» ծրագրի այլընտրանքային մոդելները:

Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:

«Բժիշկ Շեխերդիմյանը Հայաստանում մատուցված ծառայությունների մեծ փորձ ունի, ուստի շատ ուրախ ենք ողջունել նրան խորհրդականի պաշտոնում», - ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժիշկ Շեքերդիմյանի փորձառությունն ու աջակցությունը անգնահատելի են հատկապես այս օրերին` հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքով Հայաստանի առողջապահական ոլորտի լարվածությունը: Ակնկալում ենք շարունակել մեր աշխատանքը պարոն Շեքերդիմյանի հետ և ընդլայնել UCLA- ի ներգրավվածությունը Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներում»,-ասել է նախարարը:

«Promise Armenian Institute-ի առաքելություններից է UCLA-ի և Հայաստանի միջև միջառարկայական հետազոտությունների և հանրության վրա ազդեցության ծրագրերի համակարգումը, իսկ այս նոր պաշտոնը նպատակաուղղված կլինի բժշկության և առողջապահության ոլորտներում հենց այդ առաքելության իրականացմանը»,-նշել է «Promise Armenian Institute»-ի տնօրեն Աննա Կարագոզյանը:

«Մենք շարունակաբար աշխատում ենք սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետներին Հայաստանի պետական հաստատությունների աշխատանքներում ներգրավելու համար: Բժիշկ Շեխերդիմյանի նշանակումը որպես առողջապահության նախարարի խորհրդական, կարևոր քայլ է առողջապահության նախարարության հետ շարունակական գործընկերության իմաստով: Լիահույս ենք, որ տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների բարձրաստիճան պաշտոններում Սփյուռքի որակյալ մասնագետների ներգրավումը շարունակական կլինի»:

«Մենք երախտապարտ ենք UCLA-ի «Promise Armenian Institute»-ին` Հայաստանի հանրային հատվածի կատարելագործման և զարգացման գործում իրենց գործընկերության և հանձնառության համար»,- հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Լրահոս

Դիտել ավելին