Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր կստորագրեն

01 Սեպտեմբեր, 2021 12:55
Հայաստանն ու Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը, գրում է ТАСС գործակալությունը:

«Ռուսաստանի եւ Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման ընթացակարգը: Նման նախագծերը քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի եւ Հայաստանի հետ»,- ասել է Գրեխովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին