ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը՝ չընդհատվող գործընթաց:
Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը՝ պարզեցված այլընտրանքներով: Համբերատար, շրջահայաց աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը:
Այսօր ավելի քան երբևէ մեր երկրին անհրաժեշտ են սովորող և կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված և մրցունակ ուսանողներ:
Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: