Կարևոր իրադարձություններ

Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց

01 Սեպտեմբեր, 2021 12:31
Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց

Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ: Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:

Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ:

Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք: Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները:

 

Լրահոս

Դիտել ավելին