Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    564,5
    578,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանցիներն ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշենի բնակչին. հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն

01 Սեպտեմբեր, 2021 12:25
Ադրբեջանցիներն ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշենի բնակչին. հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն

Արցախի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել հուլիսի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Մաճկալաշեն համայնքի բնակչին ադրբեջանցիների կողմից խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազության լրատվական ծառայությունից:

«Ինչպես արդեն հրապարակվել էր, սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989 թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին:

Դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է քաղաքացի Ա.Մ.-ի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը համընկնող բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը:

Փաստի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից 26.08.2021 թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով): Կատարվում է հետաքննություն»,- նշված է ԱՀ դատախազության տարածած հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին