Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    566
    580

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Կրթված և փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան. Սուրեն Պապիկյան

01 Սեպտեմբեր, 2021 11:35
Կրթված և փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան. Սուրեն Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական է դարձնում ձեր առանցքային և կարևոր դերակատարումը ինչպես անձնապես՝ ձեր, այնպես էլ՝ մեր պետության ապագայի համար։ Մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը գիտության ու կրթության հանդեպ լավագույնս արտահայտվել է պատմական արհավիրքների ժամանակ բազմադարյա մատյանները փրկելու և դրանք սերունդներին փոխանցելու միջոցով։ Գիտելիքի փոխանցմամբ մեր հայրերը գիտակցել են ազգի անընդհատության և զարգացման կարևորագույն պայմանը։

Այսօրվա գիտելիքահենք տնտեսության ժամանակներում և ներկայի բարդ իրողությունների համատեքստում խոսելով ապագայի մասին՝ ՀՀ Կառավարությունը շարունակում է գերակա խնդիր համարել գիտելիքի ու կրթության զարգացումը։ Մեր պետության հզորացման կարևոր գրավականը որակյալ կրթություն ու ժամանակակից բարձր մակարդակի գիտություն ունենալն է։ Հարափոփոխ աշխարհում գիտելիքն է այն կայուն արժեքը, որի ուղղությամբ ներդրումները միշտ վերադառնալու են կրկնակի ծավալով:

Համոզված եմ, որ ՀՀ կառավարության մեկնարկած կրթական բարեփոխումներով հասնելու ենք մեր սահմանած նպատակներին։ Դրա մասին են վկայում նաև հանրապետության տարբեր շրջաններում արդի չափանիշներին համապատասխանող դպրոցների շինարարության մեծածավալ աշխատանքները։ Վստահ եմ, որ ուսուցիչներն ու դասախոսներն իրենց հերթին ջանք չենք խնայելու, որպեսզի մեր նոր սերունդը զինվի գիտելիքով և իմացությամբ։ Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուրիս ներդրմամբ ու նվիրումով հնարավոր է ստեղծել կրթական նոր մշակույթ, որը խթանելու է գիտելիքահենք տնտեսության, նաև արդիական բանակի կայացմանը։

Սիրելի՛ երիտասարդներ,

կրթված և փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան։ Որակյալ կրթությունն է այն հիմնաքարը, որը թույլ է տալու քայլել ժամանակին համահունչ և մրցակցել զարգացած պետությունների հետ։ Ձեր լավագույն ներդրումը Հայաստանի զարգացման մեջ ձեր կուտակած գիտելիքների ու փորձի ծառայեցումն է ի նպաստ մեր երկրի: Դա նաև լավագույն շնորհակալությունն է նրանց, ովքեր ուսման փոխարեն գերադասեցին հայրենիքի պաշտպանությունը։

Կրկին շնորհավորում եմ ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում անսպառ եռանդ և կրթական ձեռքբերումներ»,- ասված է փոխվարչապետի ուղերձում։

Լրահոս

Դիտել ավելին