Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Կութ գյուղում բռնկված հրդեհի օջախները մեկուսացվել են. ԱԻՆ

01 Սեպտեմբեր, 2021 08:43
Կութ գյուղում բռնկված հրդեհի օջախները մեկուսացվել են. ԱԻՆ

Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 43 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ։

Հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։58-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։46-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն:

Լրահոս

Դիտել ավելին