Կարևոր իրադարձություններ

Դերասանուհի Սանդրա Բուլոքը ցանկանում է մատուցողուհի դառնալ

18 Հոկտեմբեր, 2015 21:11
Դերասանուհի Սանդրա Բուլոքը ցանկանում է մատուցողուհի դառնալ

51-ամյա դերասանուհի Սանդրա Բուլոքը պատմել է իր երիտասարդության մասին: Պարզվում է՝ երիտասարդ ժամանակ դերասանուհին սարսափելի քայլերի է դիմել և հրաշքով չի հայտնվել բանտում: Այս մասին հայտնում  է 7days.ru-ն:

Ամերիկյան պարբերականին տված հարզացրույցում Բուլոքը անկեղծացել է և նշել, որ մեծացել է ընդամենը մի քանի տարի առաջ: «Քոլեջում ես շատ հիմարություններ եմ գործել: Այն, որ ես այժմ բանտում չեմ, հրաշք է: Գիտե՞ք, ես ինձ մեծ զգացի ընդամենը 5 տարի առաջ»,- նշել է դերասանուհին:

Բուլոքը նաև նշել է, որ միևնույնն է, մարդիկ արմատապես չեն փոխվում: 

«Ես միշտ մտածել եմ, որ վերջ ի վերջո պետք է մատուցողուհի դառնամ մի փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորին կիմանամ: Ես սիրում եմ ստեղծել հարմարություն և դրանից ինձ ավելի լավ զգալ»,- խոստովանել է ամերիկացի դերասանուհին:

 

Լրահոս

Դիտել ավելին