Կարևոր իրադարձություններ

Կանադայի ճանապարհներին կհայտնվեն ինքնակառավարվող ավտոմեքենաներ

18 Հոկտեմբեր, 2015 21:05
Կանադայի ճանապարհներին կհայտնվեն ինքնակառավարվող ավտոմեքենաներ

2016 թվականի հունվարի 1-ից Կանադայի քաղաքների փողոցներում կսկսվի ինքնակառավարվող ավտոմեքենաների թեստավորումը, հայտնում է igate.com.ua-ն:

Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել Օնտարիոյի տրանսպորտի նախարարությունը: Օնտարիոն գտնվում է երկրի կենտրոնական մասում և ամենախիտ բնակեցված շրջանն է: Հենց այդ շրջանն էլ կդառնա Կանադայում առաջինը, որի ճանապարհներին կհայտնվեն ինքնակառավարվող ավտոմեքենաներ:

Կանադայի իշխանությունները նշում են, որ ինքնակառավարվող ավտոմեքենաների օգտագործումը թույլ կտա բարելավել վառելիքային արդյունավետությունը, նվազեցնել վնասակար գազերի մթնոլորտ արտանետումը, բարելավել ճանապարհների իրավիճակը և բարձրացնել երթևեկության ընդհանուր անվտանգությունը:

Օնտարիոյի իշխանությունները այդպիսի տեխնոլոգիաների զարգացման համար արդեն առանձնացրել են մոտ 1,9 միլիոն դոլար և հայտնել են ևս $385 հազար տրամադրելու իրենց մտադրության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին